Բիսկվիտ «Կարամելային»
200 գ ալյուր
100 մգ ջուր
100 գ շաքարավազ
50 մգ ձեթ
50 մգ թարմ յոգուրտ
սոդա կես թ/գդալ:
Շաքարավազը թասի մեջ լցնել, դնել մարմանդ կրակին և խառնել այնքան, որ շագանակագույն դառնա: Ապա եռացրած ջուրը լցնել ու թողնել կրակին այնքան, որ շաքարավազը լրիվ հալչի: Դրանից հետո կաթսան դնել մի կողմ, որ հովանա:
Այդ քաղցրահյութին ավելացնելձեթն ու յոգուրտը և խառնել, ապա ավելացնել մաղած ալյուրը ու լավ խառնել, որ գնդեր չմնան:
Կաղապարը յուղոտել ու ալյուր ցանել վրան. դա արվում է, որ բիսկվիտը հեշտությամբ դուրս գա կաղապարից:
Խմորը լցնել նախապատրաստած կաղապարի մեջ ու թխել 23-30 րոպե 1800՛C տաքացված փռի մեջ:
Վրան, ըստ ցանկության, կարելի է ջեմ քսել կամ խտացրած կաթով կրեմ: Դրա համար խտացրած կաթը կարելի է խառնել փափկացրած կարագի հետ (սակայն այս դեպքում պետք է բիսկիտը սառնարանը դնել, որ կրեմը չհալչի) կամ էլ թթվասերի հետ ու ցանկության դեպքում նաև կակաո ավելացնել: