Հայերեն   English   Русский  

​Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ահաբեկիչները համաձայնել են հազարավոր երեխաների ազատ արձակել. ՅՈՒՆԻՍԵՖ


  
դիտումներ: 570

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում գործող զինված խմբավորումները համաձայնվել են հազարավոր երեխաների ազատ արձակել, որոնց ստիպում են իրենց կողքին մարտնչել: Համապատասխան հայտարարություն տարածվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Գրում է Bbc.co.uk-ը:

Խոսքը վերաբերում է նաև այն երեխաներին, որոնք ահաբեկիչների համար ծառայում են որպես խոհարարներ, սուրհանդակներ, ինչպես նաև երեխաներ, որոնք սեռական շահագործման են ենթարկվում:

Հիմնադրամի կողմից այդ երեխաների թիվը 6000-10000 է գնահատում:

Ինչպես հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից զինված խմբավորումները համաձայնվել են նաև դադարեցնել երեխաների հետագա հավաքագրումը: Հիմնադրամի ներկայացուցիչները նման համաձայնությունը երկրի համար որպես “կարևոր առաջընթաց” են գնահատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: