ՀՀ ԶՈՒ որոշ պաշտոններում պարտադիր ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրայինները
Նազարյանը օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորում է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնման և առանձին հրամանատարական օղակի ձևավորման հանգամանքով:
Ըստ նրա` օրենքը կխթանի ԶՈՒ-ում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման, կրտսեր հրամանատարական կազմի դերի բարձրացման, պարտականությունների հստակեցման, ենթակա անձնակազմի ճշգրիտ կառավարման գործընթացները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ այս փոփխությունը դրական ներգործություն է ունենալու ԶՈՒ անձնակազմի գործունեության որակական հատկանիշների բարելավման գործում և հնարավորություն կտա ունենալ ավելի խորը, կայուն, մասնագիտացված անձնակազմ: