Ֆիլիպինների իշխանությունները մոտոցող «Նոուլ» թայֆունի պատճառով Լուսոն կղզու հյուսիսարևելյան շրջաններից հազարավոր մարդկանց են տարհանել: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս թայֆունը գտնվում է Կատանդուանես կղզուց 210կմ. դեպի հյուսիս:
Էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է 160 կմ./ժ: Երկրի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տարհանվածների թիվը գերազանցում է գրեթե 11 հազարը: