Հայերեն   English   Русский  

Պարզաբանում. իրականում վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները


  
դիտումներ: 791

Օրերս համացանցում լայն տարածում գտած հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը պարզաբանում է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը. «Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:

Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: