Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում պատերազմում զոհվածների ընտանիքների կանայք բողոքի են դուրս եկել


  
դիտումներ: 882

Մայիսի 12-ին Ադրբեջանում մի խումբ կանայք, ովքեր պատերազմում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչներ են, փակել են Սումգայիթ-Բաքու հիմնական մայրուղին: Նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնել իրենց տների քանդման դեմ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ներկայացուցիչներ, ինչից հետո ճանապարհը բացվել է: Այս մասին “Թուրան” գործակալությանը հայտնել են Սումգայիթի ոստիկանական գլխավոր վարչության հերթապահ բաժնից:

Ըստ այդ նույն աղբյուրի՝ ոստիկանությունը հետաքննում է բողոքի պատճառները: Ձերբակալվածներ չկան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: