Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Բեռլինում այցելել է մեծամասամբ թուրք աշակերտներ ունեցող դպրոց և պատասխանել աշակերտների հարցերին:
«Փոսթա» թերթի հաղորդմամբ` Մերկելը թուրք
աշակերտներից մեկի հեռախոսի պատյանի վրա տեսնելով Մուտաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը, հարցրել
է. «Սա ո՞վ է»: Այս պահը ֆիքսել են լրատվամիջոցների տեսախցիկները: Մերկելը թուրք աշակերտուհիների
հետ երգ է երգել, ինչպես նաև երեխաների հետ «սելֆիներ» արել: