Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատամիջոցները վնասում են Եվրոպական Միության տնտեսությանը և հարկավոր է դրանք չեղարկել: Գրում է Russian.rt.com-ը:
Բորիսովն ընդգծել է, որ սահմանված պատժամիջոցների պատճառով Բուլղարիայում առավել շատ տուժել են զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտները:
Վարչապետի խոսքով` Բուլղարիան ցանկություն չունի խզել հարաբերությունը “եղբայրական ժողովրդի” հետ: