Հայերեն   English   Русский  

​ Երեքին հայտնաբերեցին Երևանում, Աբովյանում և Բագրատաշենում, իսկ մի հետախուզվող Վանաձորում ներկայացավ կամավոր


  
դիտումներ: 718

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 18 շենքից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Կամո Մ.-ին, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Մայիսի 20-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 24 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Կարապետ Ա.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի մեղադրանքով:

***

Մայիսի 21-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Ե.-ին, որը 2014 թ. մարտի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:


***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը 2015 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: