Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Պարզվում է՝ «Հայաստան» կ/թ-ի սեփականատերը Ծառուկյանի նախկին թիկնապահն է


  
դիտումներ: 2640

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: Ինչպես հայտնի է՝ բացման արարողությանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Սակայն, պարզվում է, որ նա չէ կինոթատրոնի սեփականատերը: Այդ հանգամանքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կինոթատրոնի բացմանը, եւ նա էլ գնացել է: Իսկ թե ով է հրավիրել եւ ով է այդ կառույցի սեփականատերը, Տոնոյանը չի ասել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը` Բանգլադեշցի Համիկը: Վերջինս Հայաստանի հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների դեմ հարձակումներ կազմակերպելուց հետո: Ի դեպ, «Նեպտուն» համալիրը եւս նրան է պատկանում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: