Հայերեն   English   Русский  

Դիլիջանում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


  
դիտումներ: 668

Հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 15 տանը հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը:

Հիշյալ հասցեից ոստիկանության Դիլիջանի բաժին են ներկայացվել Արարատ Ասրյանի անչափահաս դուստրը՝ Անին, Արթուր Մխիթարյանի ընտանիքի անդամները՝ Անժելա Պետրոսյանը, Յուրի, Ամալյա և Հայկ Մխիթարյանները:
Ոստիկանության ծառայողների տևական աշխատանքն արդյունք տվեց, իսկ նախապատմությունն այսպիսին է:
Անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքացուհի Արփիկ Հարությունյանը ոստիկանության Կոտայքի բաժին դիմում էր ներկայացրել, որ դուստրը՝ անչափահաս Անի Ասրյանը, գտնվում է ամուսնու՝ Արարատ Ասրյանի մոտ, բնակվում է Աբովյանի Սևանի 2/6 շենքի 50 բնակարանում և չի պատասխանում հեռախոսազանգերին: Հաջորդ դիմումով կինը պնդում էր, որ ամուսինը երեխային արգելում է շփվել իր հետ ու հաճախել դպրոց: Ոստիկանության ծառայողներն այցելել էին հիշյալ բնակարան, որը պատկանում էր Ասրյանի ընկերոջը՝ Արթուր Մխիթարյանին, զրուցել Ասրյանի հետ, պարզել իրավիճակը: Վերջին այցելության ժամանակ ոստիկանության ծառայողները բնակարանը դատարկ էին գտել:
Հայր ու դուստր Ասրյանների պատմությունն ու Մխիթարյանների ընտանիքի ճակատագիրը հասարակական հնչեղություն ստացան, որոշ հասարակական գործիչներ նույնիսկ անգործության մեղադրանք ներկայացրին ոստիկանությանը: Սակայն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները առաջին իսկ օրից ծավալուն աշխատանք էին իրականացնում այս հանգույցը լուծելու ուղղությամբ. քրեական գործ էր հարուցվել, հետախուզում էր հայտարարվել Արարատ Ասրյանի և Արթուր Մխիթարյանի նկատմամբ, կատարվում էին այցելություններ, հարցաքննվեցին բազմաթիվ վկաներ, ընթացքի մեջ էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ համալիրը:
Եվ ահա հանգույցը լուծված է:
Հայտնաբերված անձինք փոխանցվել են Կոտայքի մարզի քննչական վարչություն: - See more at: http://www.police.am/news/view/dl5n.html#sthash.lS4zTLjF.dpuf





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: