Հայերեն   English   Русский  

Թուրքական խոհրդարանում երեք հայ պատգամավոր ընտրվեց


  
դիտումներ: 872

Երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները արդեն պարզ են:

Չնայած ձայների հաշվարկը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, այնուհանդերձ գրեթե կասկածից վեր է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը մեծամասնություն չի կազմի խորհրդարանում: Ամենամեծ անակնկալը, սակայն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը գրանցեց` հաղթահարելով ընտրական նվազագույն շեմը` ստանալով ավելի քան 13 տոկոս ձայներ: Այսպես, թուրքական «Անադոլու» գործակալության տվյալների համաձայն` ընտրությունների նախնական արդյունքները հետևյալն են`

ԱԶԿ 40,86 % (258 մանդատ)

ԺՀԿ 24,96 % (132 մանդատ)

ԱՇԿ 16,29 % (80 մանդատ)

ԺԴԿ 13,12 % (80 մանդատ)

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գոհացուցիչ են հայ համայնքի համար: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 65 տարի անց թուրքական խորհրդարանում միանգամից երեք հայ պատգամավոր կլինի: Իշխող ԱԶ կուսակցությունից խորհրդարան անցավ հայազգի լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից Գարո Պալյանը, իսկ ԺՀԿ-ից` Սելինա Դողանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: