12 տարօրինակ անձրևներ
2. Գորտերի անձրև, Սերբիա, 2005 թվական
«Մեզ վրա անձրևի հետ հազարավոր գորտեր էին ընկնում», — պատմել է տեղի բնակիչ Ալեքսանդր Սայրիկը: Մասնագետներից մեկը բացատրում է, որ պատճառներից մեկը ուժեղ հորձնուտն է, որ մոտակա լճի գորտերին դարձրել է անձրև:
3. Մրգային անձրև, Անգլիա 2011թ.
Երկնքից թափվող խնձորները քիչ վնաս չեն հասցրել, բարեբախտաբար, գյուղացիները չտուժեցին: Վնասվեցին միայն ավտոմեքենաներ: Որոշ մարդիկ խնձորի հետ նաև գազար ու անգամ փոքրիկ կաղամբներ գտան:
4. Կարմիր անձրև, Հնդկաստան, 2001 թ.
Արյան հեղեղը շարունակվեց ոչ ավել ոչ պակաս 2 ամիս: Մարդիկ կարմիր, արյան գույն անձրևը վատ նշան էին համարում: Սակայն գիտնականները հանգստացրին` պատճառը տեղի քարաքոսերն էին:
5. Սարդերի անձև, Ավստրալիա, 2015 թ.
Էկոլոգները հայտրարարում են, որ սարդերի որոշ տեսակներ հավաքվում են ծառի վրա, որտեղ հյուսում են օդապարիկի նման սարդոստայն, իսկ քամին սարդոստայնը քշում է շատ հեռու, ուստի, «սարդային անձրևն» էլ զարմանալի չէ:
6. Անձրևաորդերի անձև, Շոտլանդիա, 2011 թ.
Անձրևաորդերի անձրև թափվեց հենց աշակերտների գլխին: Ուսուցիչը ստիպված էր դադարեցնել դասն ու աշակերտներին բերել լսարան: 120 որդ հայտնաբերվեց: Գիտնականները ենթադրեցին, որ որդերին բերել է քամին, չնայած օրն արևոտ էր ու պարզ, ուստի, բացատրություն այդպես էլ չտրվեց:
7. Կեռնեխի անձրև, ԱՄՆ, 2011 թ.
2011 թ.-ին ԱՄՆ-ում բնակիչների վրա 4000 սև կեռնեխ ընկավ, ընդ որում` բոլորը սատկած: Գիտնականները երկար ուսումնասիրեցին դեպքն ու եկան այն եզրահանգմանը, որ թռչունները սատկել են ոչ թե գետնին ընկնելով, այլ ինչ-որ բանի հետ հարվածի արդյունքում: Ըստ գիտնականների` պատճառն ամանօրյա հրավառություններն էին: Մյուսները կարծում էին` վատ եղանակի պատճառով թռչունները կորցրել են կողմնորոշվելու կարողությունը և հարվածել ծառերին ու տներին:
8. Ձկների անձրև, Հոնդուրաս, ամեն տարի մայիսից` հուլիս
Հոնդուրասում ձկների անձրևն ավանդական է: Յորո քաղաքի մոտակայքում ամեն տարի ձկների անձրև է տեղում մայիսից` հուլիս: Երեկոյան սև ամպ է կուտակվում երկնքում, անգամ ամպրոպ է լսվում, կայծակ շողում և երկնքից ձկներ են թափվում: Անգամ մեծն գիտնական Ալեքսանդր Հումբոլդտն է նկարագրել այս երևույթը:
9. Ցորենի անձրև, Իսպանիա 1804 թ.
Բնակիչներն այնքան ուրախացան անձրևով, որ մտածեցին` Աստծո մատն է խառը: Ի հեճյուկս գյուղացիների` գիտնականներն այլ մեկնաբանություն տվեցին. Հյուսիսային Աֆրիկայի պահեստներից քամին էր ցորենը բերել Ւսպանիա:
10. Տիեզերական տարափ, Ռուսաստան, Չիտա, 2015թ.
Չիտայում տարօրինակ կերպով երկնքից ինչ-որ առարկա ընկավ ու պայթեց` վախեցնելով ականատեսներին: Նման դեպքերը եզակի չեն. տարեկան միջինում 400 նման օբյեկտ է ընկնում Երկրի վրա:
11. Պատերազմի համով անձրև, ԱՄՆ, 1984 թ.
1984 թ.-ին Լեյկվուդե քաղաքում երկնքից ընկավ 12կգ-անոց հրետանային վահանակ: 1958 թ-ին նման դեպք եղավ նաև Նեապոլում:
12. Մեդուզաների անձրև
Նման դեպքեր հաճախ լինում են ծովից հարյուրավոր կիլոմետր հեռու վայրերում: Մոդուզաների անձրև է եկել նաև Տոկիոյում, Պեկինում և այլն: