Հայերեն   English   Русский  

Մեջլիսի հայ պատգամավորները կարող են գործել` ելնելով Թուրքիայի շահերից. թուրքագետ


  
դիտումներ: 1472

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները իրենց էությամբ տարբերվում էին մինչ այս տեղի ունեցածներից: Դրա արդյունքներով ոչ մի կուսակցություն բացարձակ հաղթանակ չտարավ այսօր լրaգորղների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ընտրական օրն, ի դեպ, անցավ բավական լարված մթնոլորտում: Գրանցվեցին բախումներ: Ընտրարշավի ընթացքում արդեն բավակաբն սրված էին հիմնական 3 կուսակցութունների հարաբերությունները: Սա կապվում է նաև այն հանգամանքի հետ, որ լարվել են նաև Արևմուտք -Էրդողան հարաբերությունները:

Սրված էին հարաբերությունները նույնիսկ «Արդարացում և զարգացում» կուսակցության անդամների միջև: «Այսօր կարելի է ասել, որ իշխող կուսակցությունը պառակտված է: Մի մասը պաշտանում է Էրդողանին, մյուսը` Ֆեթուլահ Գյուլենի քարոզչությունը»,´ նշեց թուրքագետը:

Նա ընդգծեց, որ , հավաքելով 46-47% ձայներ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանար խորհրդարանում կազմել միակուսակցական կառավարություն, որով էլ ավելի կամրապնդվեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Դա, սակայն, տեղի չունեցավ, և սա շատ մեծ անհաջողություն էր էրդողանամետ հատվածի համար:

Մեծ հաջողություն է քրդական կուսակցության հաղթանակը: Այս կուսակցությունը հայերի աջակցությունն է վայելում: Քրդական կուսակցության ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ճանաչի ցեղասպանությունը և բացի սահմանները Հայաստանի հետ:

Անդրադառնալով ազգությամբ հայ պատգամավորների, Մուշեղ Խուդավերդյանը շեշտեց, որ իսկապես բացառիկ երևույթ էր այն փաստը,որ նրանք ներկայացված էին։ Թուրքագետի խոսքով. Սակայն, դրանից որևէ դրական փոփոխություն կամ նպաստավոր հանգամանք հայերի համար չպետք է ակնկալել։

«Ամենաազդեցիկն այդ պատգամավորներից թուրքական «Ենիշաֆաք» թերթի սյունակագիր Մարգար Եսայանն է, ով տարիներ շարունակ մշտապես պաշտպանել է իշխանական կուսակցության քաղաքական գիծը։ Խորհրդարանում ընդգրկված այս հայերը երբեմն կարող են թյուրիմացություն ստեղծել այն առումով, որ նրանք հայ լինելով հանդերձ՝ կարող են չպաշտպանել հայկական կողմի շահերը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ նրանք նախևառաջ Թուրքիայի քաղաքացիներ են, թուրքական իշխանության ներկայացուցիչեր և չնայած իրենց հայկական անուն-ազգանուններին ՝ շատ հաճախ տարբեր հարթակներում կարող են չպաշտպանել հայերի շահերը, այլ հակառակը՝ հանդես կգան Թուրքիայի քաղաքական շահերից»,- եզրափակեց թուրքագետը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: