Հայերեն   English   Русский  

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի` օգնության


  
դիտումներ: 837

Քիչ առաջ Թբիլիսի ուղևորվեցին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու մեր գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Հիշեցնենք, որ հեղեղի հետևանքով 14 մարդ զոհվել է, 16-ն անհետ կորած են, ավելի քան 30 հոգի վիրավորվել են: Հեղեղվել էր նաև գազանանոցը, ինչի հետևանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից և նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: