Հայերեն   English   Русский  

​Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախուստի դիմած առյուծը մարդ է սպանել


  
դիտումներ: 1501

Թբիլիսիի կենդանական այգուց փախուստի դիմած առյուծը մարդու է սպանել: Այդ մասին հայտնում է Agence France-Prese լրատվական գործակալությունը` հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հերոսների հրապարակի և կենդանաաբանական այգու հարևանությամբ: Front News-ի փոխանցմամբ` գիշատիչ կենդանու զոհը պահեստաշենքերից մեկի սեփականատեր է եղել: Իսկ «Грузия Online» լրատվական կայքի փոխանցմամբ` տղամարդու վրա հարձակում գործած գիշատիչը առյուծից բացի կարող էր նաև վագր լինել:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը մուտք է գործել իրեն պատկանող պահեստներից մեկը: Ականատեսների խոսքով` տղամարդն անշարժ պառկած է գետնին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում բոլոր ճանապարհները փակ են, իսկ ոստիկանության աշխատակիցները տեղի բնակչությանը զգուշացրել են տանից դուրս չգալու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղի արդյունքում Թբիլիսիի կենդանաբանական այգուց 6 առյուծ է փախուստի դիմել: Իսկ հենց նույն օրը այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտնել էր, որ բոլոր առյուծները մահացել են, որոնցից 4-ը ջրհեղեղի արդյունքում, իսկ մյուս երկուսին կրակել են ազգային անվտանգության ուժերը:

Ընդհանուր առմամաբ կենդանաբանական այգուց 30 գիշատիչ էր փախուստի դիմել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: