Հիթլեր, Նապոլեոն, Պուշկին. հայտնիների աշխատասենյակները
Մարկ Թվեյն
Սեմուել Լենգհորն Կլեմենս` առավել հայտնի Մարկ Թվեյն անունով. ամերիկյան հայտնի գրող է, ում ստեղծագործություններին ծանոթ է ողջ աշխարհը: Տեսնում ենք ամերիկյան շքեղ գրասնյակ` փայտյա կահույքով, ընտանեկան մասունքներով ու նկարներով զարդարված: Նկարում բացակայում է նրա հայտնի ծխամորճը. Թվեյնը անհագ ծխող էր. գրասենյակում ծխի հաստ շերտի մեջ չէր երևում անգամ տանտերը:
Նապոլեոն Բոնապարտ
Ոչ ավել ոչ պակաս Տյուիլրի պալատում էր գնտվում ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի աշխատասենյակը: Թանկարժեք, շքեղ կահույքով, հազվագյուտ իրերով զարգարված. այստեղ ամեն ինչ այստեղ արված է` ցույց տալու այցելուներին հարստ ու ու պերճաշուք սենյակը:
Ադոլֆ Հիթլեր
Հսկայական աշխատասենյակ:
Աշխարհի ամենաարյունարբու և դաժան ղեկավարներից մեկը` Ադոլֆ Հիթլերը, այս գրասենյակում ընկղմվում էր քաղաքական գործունեության մեջ` կարդալով գրքեր ու գրագիրներին թելադրելով իր ելույթները:
Ալեքսանդր Պուշկին
Ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի աշխատասենյակը վերականգնվել է իր ընկերների և ժամանակակիցների հիշողությամբ: Սենյակում դրված է եղել փայտե հասարակ սեղան` լի թղթերով, նամակներով ու գրքերով: Պատի ողջ երկայնքով գրադարակներն են, իսկ սենյակում դրված են հասարակ աթոռներ.այստեղ ամեն-ինչ շատ շքեղ է ու միևնույն ժամանակ` շատ հասարակ:
Դմիտրի Մենդելեև
Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևի գրասենյակն ու գրադարանը ( բաղկացած 20.000 հրատարակություններից) և արխիվից, ձեռք է բերվել 1911թ.-ին: