Հայերեն   English   Русский  

Ճանապարհաշինարարները հասել են Քարվաճառ, լուսանկարներ


  
դիտումներ: 2391

Ակտիվորեն ընթանում են Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման աշխատանքները:

Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշել են, որ հունիսի 20-ին Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի Սոթքի տեղամասում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները: Տեղամասում ավարտվել են հողային աշխատանքները, կատարվել է նախապես եղած ճանապարհի լայնացում:

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհ

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհ

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհ

Լրագրողների հետ զրույցում ճանապարհի շինարարության վրա աշխատող Գենա Զաքարյանը նշեց, որ այս օրերին նախնական տվյալներով կասֆալտապատվի ևս 2 կմ: Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի համար կլինի այլընտրանքային՝ դառնալով Հայաստանն Արցախին կապող երկրորդ ուղին: Այն կարևորագույն ռազմավարական ու տնտեսական նշանակություն կունենա հատկապես Արցախի հյուսիսային շրջանների համար: Ճանապարհը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոնների» արդյունքում հավաքված գումարով: Վերջնական արդյունքում Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն ունենալու է 116 կմ երկարություն և 10 մ լայնություն, որից երթևեկելի կլինի 7 մ-ը: Նշենք, որ այս տարվա մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ ճանապարհի կառուցման համար հավելյալ գումարի անհրաժեշտություն չկա, և ճանապարհը կշահագործվի 2015-ի տարեվերջին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: