Հայերեն   English   Русский  

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. ցուցարարները կոչ են անում քաղաքացիներին միանալ. լուսանկարներ


  
դիտումներ: 680

Ամբողջ գիշերվա ընթացքում Բաղրամյան պողոտան փակ է եղել:

բողոքի ակցիայի երրորդ օր

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հազարավոր ցուցարարները չեն հեռացել գրողների միության շրջակայքի՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

բողոքի ակցիայի երրորդ օր

Այսօր առավոտյան թեև նրանց շարքերը նոսրացել են, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հաստատակամ են շարունակելու պայքարը: Նրանք կոչ են անում բոոր քաղաքացիներին գալ Բաղրամյան պողոտա և ստիպել իշխանություններին կասեցնել ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշումը: Ոստիկանների հավաքը ցրելու կոչին ակտիվիստներ ատասխանեցին, որ չեն հեռանա, մինև վարչապետը անձամբ չհայտնի որոշումը չեղարկելու մասին:

բողոքի ակցիայի երրորդ օր

Նշենք, որ գիշերը ՝ ոստիկանների և ակտիվիստների միջև բախումը կանխելու համար նրանց միջև կենդանի պատ էի ստեղծել ԱԺ պատգամավորները և շոու բիզնեսի ներկայացուցիչները: Լուսադեմին նրանք սեփական նախաձեռնությամբ սկսել են մաքրել պողոտան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: