Հայերեն   English   Русский  

​Դալայ Լաման ելույթով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում կայացած ռոք փառատոնի ընթացքում


  
դիտումներ: 765

Դալայ Լաման ներկա է գտնվել բրիտանական Գլաստոնբերիի միջազգային ռոք փառատոնին: Տիբեթի հոգևոր առաջնորդը ելույթով հանդես է եկել հավաքվածների առջև: The Independent պարբերականի փոխանցմամբ` ելույթի ընթացքում Դալայ Լամայի կողմից բարձրացված թեմաների շարքում ներառված են եղել խոսքի ազատությանը և ծայրահեղականությանն առնչվող հարցեր: Գրում է Russian.rt.com-ը:

Նա Մերձավոր Արևելքում բռնության մակարդակն ուղղակի անիմաստ է անվանել:

“Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև որոշ այլ վայրերում մարդկանց են սպանում”, - ընդգծել է հոգևոր առաջնորդը:

“Անհավատալի է: Վատթարագույնը, որ կարող է լինել դա մյուսների սպանությունն է հանուն հավատքի”, - հատարարել է Լաման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: