Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին, Պատրիկ Շենեն կժամանեն Հայաստան` «Ոսկե Ծիրան» փառատոնին մասնակցելու համար
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Դերասանուհին Երևանում կստանա մրցանակ` համաշխարհային կինոյում վաստակի համար:
«Ոսկե ծիրանի» շրջանակում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Ավանի սերը»կինոնկարի երևանյան պրեմիերան:
Հատուկ հյուրերի շարքում է նաև Նաստասյա Կինսկին, ով հայտնի է Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» ֆիլմում կատարած դերակատարման շնորհիվ:
Երևանյան կինոփառատոնի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:
Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ» այստեղ ֆիլմի պրեմիերան:
«Այս տարի փառատոնը ճգնաժամի մեջ է, քանի որ շատ հովանավորներ լքեցին «Ոսկե Ծիրանը»: Սկայն մենք ցանկանում են տոն ստեղծել մարդկանց համար, որովհետև ուրախանալու համար շատ առիթներ այսօր չկան»,´ ասաց Հարություն Խաչատրյանը: