Հայերեն   English   Русский  

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ


  
դիտումներ: 1127

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:

Արոնյանը 2,5 միավորով ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Սեպտեմբերի 4-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով կխաղա Վաշյե-Լագրավի հետ:

Տեխնիկական արդյունքներ

7-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5:0,5

Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0:1

Աղյուսակ

1. Ֆաբիանո Կարուանա՝ 7

2. Մագնուս Կառլսեն՝ 4

3. Վեսելին Տոպալով՝ 3

4. Լևոն Արոնյան՝ 2,5

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2,5

6. Հիկարու Նակամուրա՝ 2





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: