Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին
Իրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:
դիտումներ: 1277
Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:
Բարզանին նշել է, որ ինքը այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:
Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի: