Փարիզի մերձակայքում գտնվող Quartz առևտրի կենտրոնում գտնվող Primark խանութում երեք զինված տղամարդիկ պատանդ են վերցրել 18 աշխատակցի: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` զավթիչներից մեկը հենց այդ խանութի աշխատակից է հանդիսացել:
Ականատեսների հավաստմամբ` կողոպտիչները առևտրի կենտրոն ժամանել են առավոտյան ժամը 6-ի սահմանում` առևտրի կենտրոն մուտք գործած առաջին աշխատակիցների հետ միասին: