Երգչուհի Ռիտա Օրան Կոսովոյի պատվավոր դեսպան է դարձել (Լուսանկարներ)
Քչերը գիտեն, որ Ռիտա Օրան արմատներով Կոսովոյից է: Թեև 24-ամյա երգչուհին ծնողների հետ Մեծ Բրիտանիա տեղափոխվել է գրեթե 1 տարեկան հասակում, սակայն երբևէ չի մոռացել իր արմատների մասին: Նա մշտապես աջակցություն է ցուցաբերում տեղի գեղարվեստական ցուցահանդեսներին և անգամ իր Shine Ya Light երգի տեսահոլովակը նկարահանել է Կոսովոյում:
“Ես ուղղակի ապշած եմ: Ես հազիվ եմ զսպում արցունքներս: Դա այնպիսի անհավանական հաճոյախոսություն է ինձ համար: Երբևէ նման բան չեմ ակնկալել: Ես ընդամենը ցանկացել են երաժիշտ դառնալ: Սակայն ես ընդունում եմ այդ դերը և կփորձեմ որևէ բանի հասնել մեր սերնդի համար: Ես ցանկանում եմ մեզ միավորել ամբողջ աշխարհի հետ: Եվ ուղղակի ցանկանում եմ, որպեսզի երիտասարդությունը հասկանա, որ ամեն ինչ իր ձեռքերում", - հայտարարել է երգչուհին: