Հայերեն   English   Русский  

​Դոնբասում 1,3 միլիոն մարդ ջրի խնդիր ունի. ՄԱԿ


  
դիտումներ: 640

Ուկրաինայի արևելքում գրեթե 1,3 միլիոն մարդ շարունակում է ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

“Ջուրը հանդիսանում է Ուկրաինայի արևելքում բնակվող ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կարևորագույն կարիքներից մեկը: Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գրեթե 1,3 միլիոն մարդ անվտանգ խմելու ջուր ստանալու հետ կապված խնդիրներ ունի”, - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջովանա Բարբերիսը:

Նա նաև ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար մեծաքանակ “մարդասիրական գործընկերների” աջակցության կարիք կա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: