Ադրբեջանում դատարանը ուժի մեջ է թողել Արսեն Բաղդասարյանի դատավճիռը
դիտումներ: 587
Գյանջայի (Գանձակի) վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Արսեն Բաղդասարյանի դատավճիռը, համաձայն որի ինքը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով “Kepez TV”հեռուստաալիքին:
Դատական նիստը ընթացել է փակ դռների ներքո:
Հիշեցնենք, որ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: