Ձեզ առևանգել են այլմոլորակայինե՞րը, թե՞…
Պրոֆեսոր Րիչ ՄըքՆելլին երկար տարիներ զբաղվել է այս խնդրի ուսումնասիրությամբ և մասնավորապես, թե ինչու են մարդիկ այդքան տարվում այլմոլորակայինների կողմից առևանգված լինելու հանգամանքով: Նա առանձնարցրել է մի քանի հատկություններ, որոնք միավորում են բոլոր այն մարդկանց, ում «առևանգել են այլմոլորակայինները»: Եկե´ք ուսումնասիրենք այդ հինգ հատկությունները:
- Հալուցինացիաներով տառապելը և կաթվածահար լինելը առավոտյան արթնանալիս. շատ մարդիկ, ովքեր հայտնել են այլմոլորակայինների կողմից առևանգված լինելու մասին, տառապում առավոտյան կաթվածներով: Երբ կաթվածահարությունը անցնում է, մարմինը սկում է վերականգվել այդ ցնցումից, որից էլ առաջանում են բզզացող ձայների և թրթռող լույսերի հալուցինացիաներ: Ոմանք էլ սենյակում թռչելու կամ շարժվող կերպարների զգացողություններ են ունենում: Եթե մարդկանց մի մասին թվում է, թե նրանք երազ են տեսնում, ապա մյուսների կարծիքով` նրանց առևանգել են տարօրինակ արարածներ:
- Կեղծ հիշողություններ ունենալու միտումը. Հետազոտությունների ընթացքում Մքնելլին և նրա գործընկերները գտան, որ առևանգված մարդիկ հակված են կեղծ հիշողության սինդրոմի: Գործնականում նրանք իրենց բժիշկներին փոխանցել են այնպիսի դեպքեր և խոսքեր, որոնք երբեք չեն տեսել ու չեն լսել:
- “Կլանման” մեծ մակարդակը. նման դեպքերը ավելի շատ հանդիպում են այն մարդկանց մոտ, ում հոգեկան վիճակը բնութագրվում է որպես կլանված: Այս հատկությունը ունենալ նշանակում է տրվել երևակայությանը, հնազանդվել առաջարկություններին և հիպնոսին շուտ ենթարկվել: Այս պատճառով «այլմոլորակայինների կողմից առևանգվածները» հիշում են իրադարձությունները հիպնոսի ազդեցության տակ, երբ այդ հիշողությունները կարող են առաջարկության հետևանք լինելը - հատկապես, եթե հիպնոս անող մարդը հարցեր է տալիս նրանց այլմոլորակայինների և առևանգման մասին:
- Նոր դարի հավատալիքները. հայտնվել տիեզերական օդանավում տրակտորի կամ այլ լույսերի ազդեցության տակ. սա մի բան է, որ ամեն օր չի պատահում և հեշտորեն չի բացատրվում ժամանակակից ֆիզիկայի օրենքներով: Նույն ձևով ենթարկվել ժամանակակից բժշկության ընթացակարգերին պահանջում է ընդունել դրա անսովոր և ոչ պահպանողական մեթոդները: Սա ևս «այլմոլորակայինների կողմից առևանգվածների» հատկություններից է: Նման մտքեր առաջանում են, քանի որ այդ մարդիկ տրվում են իրենց երևակայությանը, հավատում են ժամանակակից ջարգացած բժշկության նոր մեթոդներին, հնազանդվում են ճակատագրին և տարված են աստղագիտությամբ: Այսպիսի մարդիկ բնականաբար ավելի հեշտորեն կընդունեին այն ինչ չի սահմանափակվում սթափ գիտակցության սահմաններում:
- Ծանոթ լինելը այլմոլորակայինների առևանգման մասին մի պատմության. Որքան էլ տարօրնակ է, սակայն կան շատ հին պատմություններ այլմոլորակայինների մասին: Այդ պատմությունները հարազատ են դարձել շատ մարդկանց: Այդ է պատճառը, որ մարդկանց պատմությունները իրենց առևանգումների մասին շատ նման են այդ պատմությունների կամ ֆիլմերի նկարագրություններին և սյուժեին:
Ինչպես ցույց է տալիս Մըքնելլիի հետազոտությունը, դեռևս պարզ չէ` արդյոք մարդու վրա ազդում են այս բոլոր հատկանիշները, թե դրանցից մի քանիսը միայն ևս կարող են իրենց ազդեցությունը թողնել: Դեռ պետք է կատարվեն շատ ավելի հետազոտություններ այդ մարդկանց մտածելակերպը և դրդիչ պատճառները հասկանալու համար, սակայն ինչպես Մքնելլին նկատել է, այդ մարդիկ անհանգստացած չեն, ընկճված չեն, նյարդային չեն և թվում է` չունեն ակնհայտ հոգեկան խնդիրներ: Այդպիսով` ի՞նչն է ստիպում մարդկանց հորինել պատմություններ իրենց առևանգման մասին: Այս հարցը դեռ երկար կմնա գիտնականների ուշադրության կենտրոնում: