Մեր ֆուտբոլասերները ոգևորվել էին, որ Գևորգ Ղազարյանի թիմը՝ հունական «Օլիմպիակոսը», խաղալու է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Սակայն 2014-2015 մրցաշարի համար «Օլիմպիակոսի»
ներկայացրած հայտացուցակում բացակայում է մեր ֆուտբոլիստի անունը:
Դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Հիշեցնենք, որ Ղազարյանը ոչնչով չփայլեց սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայացած Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական մրցամարտի ժամանակ: