Հայերեն   English   Русский  

​Բրիտանիայի թագուհին սելֆերը տարօրինակ է համարում


  
դիտումներ: 1199

Մի քանի ժամ Բուքինգհեմյան պալատի մոտ սպասումներից հետո, գուցե բախտը ժպտա, ու տեսնեք թագուհուն, կամ, որ ավելի լավ է` նրա հետ սելֆ անեք:

Սակայն, նա դրանից ամենևին չի ուրախանա: ԱՄՆ դեսպան Մեթյու Բարզանի հետ զրույցում թագուհին ասել է, որ ինքը սելֆերը տարօրինակ է համարում ու ճնշող: Նա ասել է, որ ինքնալուսանկարումը հաճելի չէ, քանի որ լուսանկարչի հետ տեսողական շփումը բացակայում է:

88-ամյա թագուհին դեմ չէ տեխնիկական նորույթներին և հաճախ ողջ աշխարում տարբեր արդյունաբերական օբյեկտներ է հաճախում, սակայն ասել է, որ իրեն ամենևին դուր չեն գալիս հեռախոսների ծով բազմազանությունը, որոնք արձանագրում են հասարակության մեջ իր բոլոր քայլերը:

Թագուհին բջջային հեռախոսից օգտվում է 2001-ից, իսկ թոռն ու Քեյթ Միդլթոնը սովորեցրել են հաղորդագրություններ ուղարկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: