Աշխարհահռչակ Օռնելա Մուտին շարունակում է գրառումներ կատարել Հայաստանի մասին իր ֆեյբուքյան էջում:
Իտալացի դերասանուհին Հայաստան էր ժամանել հուլիսի առաջին կեսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում` որպես հատուկ հյուր:
Այս անգամ նա իր հիացմունքն է հայտնել Գեղարդի վանական համաիրի վերաբերյալ:
Ավելի վաղ Մուտին գրառումներ էր կատարել լավաշի և Գեղարդի հյուրասիրությունների մասին:


