Հայերեն   English   Русский  

​Աֆղանստանում հարսանիքի ընթացքում հյուրերը կրակել են միմյանց վրա. կա 20 զոհ


  
դիտումներ: 858

Աֆղանստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն իսկական ողբերգության է վերածվել և ավարտվել առնվազն 20 անձանց մահով, իսկ ևս 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Գրում է Vesti.ru-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքաղ Քաբուլից 160 կմ. հեռավորության վրա գտնվող Բագլան գավառի Դեղսալախ բանակեցված շրջանում:

Դեռևս չհստակեցված պատճառներով` հարսանեկան արարողության ընթացքում վիճաբանություն է սկսվել, որն այնուհետև փոխհրաձգության է վերածվել:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ողբերգության զոհ են դարձել քաղաքացիական անձինք` մասնավորապես տղամարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները հետաքննությունն են սկսել, տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: