Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ է եղել. Ջեյմս Ուորլիք


  
դիտումներ: 1275

Նախօրեին Ուելսում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը արդյունավետ է եղել: Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

“Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ է անցել: Մենք պատրաստ ենք օգնել”,- նշել է նա:

Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: