Հայերեն   English   Русский  

Հուլիսի 29-ին աշխարհում նշվում է Վագրի միջազգային օրը


  
դիտումներ: 1164

Այս տոնը հիմնվել է 2010 թվականին, գիշատիչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին նվիրված «Վագրի գագաթաժողով» միջազգային ֆորումի ժամանակ:

Վագրի միջազգային օրն անցկացնելու գլխավոր նպատակը այս կենդանատեսակի անհետացման խնդիրների շուրջ հանրության ուշադրությունը հրավիրելն է:

Տոնը հիմնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ֆորումին մասնակցող 13 պետություններ, որտեղ վագրեր կան: Համաժողովի ընթացքում նաեւ մշակվել եւ ընդունվել է վագրերի պոպուլյացիայի վերականգնման 2010-2022 թվականների ծրագիր, որի նպատակը նշված ժամանակահատվածում վագրերի թիվը երկու անգամ ավելացնելն է:

Վայրի բնության մեջ 5 հազարից ոչ ավելի վագր կա, եւ այս թիվը շարունակում է նվազել, ցավոք դա փաստ է: Վերջին հարյուրամյակի ընթացքում դրանց թիվը նվազել է 25 անգամ, եւ ներկայում վագրերն անհետացման վտանգի առջեւ են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: