Հայերեն   English   Русский  

Դիվանագիտական գործընթացների մասին դատելիս ես ականջալուր չեմ ադրբեջանական կողմի կարծիքին. Բրյունո լը Ռուի


  
դիտումներ: 1089

Այսօր ԱԺ-ում կայացավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի ու Արմեն Ռուստամյանի և Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների համատեղ մամուլի ասուլիսը:

Բրյունո լը Ռուին նախ անդրադարձավ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված այն գնահատականներին, թե այդ կառույցն արդյունավետ չի գործում. ՛՛Եթե ես դատողություններ անեմ դիվանագիտական որևէ գործընթացի մասին, ապա կարող եմ վստահ ասել, որ այդ հարցում չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին՛՛:

Անդրադառնելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ պատգամավորն ասաց, որ արդեն մշակվում է նոր նախաձեռնություն, որ նոր եզրերով համագործակցություն է առաջարկելու Հայաստանին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ որոշակի զգուշություն կա հետագա համագործակցության մասին մտքերում՝ կապված ռուսական կողմի հետ. ՛՛Այսօր իրադրությունը լարված է մնում Եվրամիության ու Ռուսաստնաի միջև, և պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կբարդացնեն առանց այդ էլ բարդ իրավիճակը: Միանգամից ասեմ, որ ես այստեղ չեմ եկել՝ խոսելու եվրոպական նախաձեռնություններից, այլ ներկայացնելու հենց կոնկրետ միայն այն կետերը, որոնք վերաբերում են ֆրանսիական կողմի պատկերացումներին, հարցին, թե ինչպես է Ֆրանսիան հետագայում ուղեկցելու Հայաստանին՛՛, - ասաց Բրյունո լը Ռուին:
Լրգրողներից մեկի հարցին, թե կարո՞ղ ենք համարել, որ հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքն ընդունելուց Ֆրանսիային հետ են պահում թուրքական կողմի ճնշումները, Բրյունո լը Ռուին պատասխանեց. ՛՛Այո, նման բան կարող է լինել: 2001 թվականին ես ինքս կողմ եմ քվերակել հայոց ցեղասպանության ճանաչման օրենքին և քրեկանացման օրենքին ևս կողմ կքվերակեմ, եթե այն դրվի քվեարկության, բայց եկեք չմոռանանք, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ ևս ունի հարաբերություններ: Կարևոր է, որ այդ երկու հարաբերություններն իրար չխանգարեն՛՛:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: