Հայերեն   English   Русский  

​Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 1336

Այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողներին մասնավորապես մտահոգում էր այն հարցը, թե արդյոք Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն քննարկե՞լ է Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը: Հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դեռ` ոչ: Կուսակցությունը կքննարկի, իսկ երբ որոշումը կայացնի, բոլորդ կիմանաք»:

Հարցին, թե անձամբ ինքը կցանկանա՞ր, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեր այդ պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ», ապա, անդրադառնալով Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նոր պաշտոնին, ասաց. «Նա նշանակվել է շատ պատասխանատու մի պաշտոնում: Հույս ունեմ, որ նոր պաշտոնում Հակոբյանը ևս կարդարացնի իրեն, ինչպես մարզպետ լինելու ժամանակ էր»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: