Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եգիպտոսում նոր Սուեզի ջրանցքի բացման արարողության միջոցառումների շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի վարաչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ; Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական և էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Գրում է Russian.rt.com-ը:
“Վարչապետները պայամանավորվել են ինտենսիվացնել երկու երկրների միջև հարաբերությունները տեխնիկական մակարդակով նախքան նոյեմբերին կայանալիք միջկառավարական հանձանաժողովների 9-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկը”, - նշվել է Հունաստանի վարաչապետի մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ: