Կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում. Դավութօղլու
դիտումներ: 556
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է AKP ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 17-ին MHP-ի ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո: Հանդիպումը տևել է 2 ժամ 26 րոպե:
Դավութօղլուն նշել է, որ Բահչելիի հետ անկեղծ զրույց են ունեցել, և պարզել, որ կոալիցիա կազմելն անհնար է: Նա նշել է, որ մեկ առ մեկ քննարկել են մի շարք տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: