Լինդսի Լոհանի նախկին վարորդը դատի է տվել դերասանուհուն
Երիտասարդ վարորդի խոսքով՝ Լոհանն իրեն խոշոր գումար է պարտք:
29-ամյա Էդսոն Ռիչչին մի քանի տարի առաջ աշխատել է որպես դերասանուհու անձնական վարորդ: Իսկ այժմ դատական հայց է ներկայացրել Լոհանի դեմ: Դրա պատճառն այն է, որ Լոհանը Ռիչչիին 28 հազար դոլար է պարտք:
Վարորդի խոսքով՝ ինքը մի քանի անգամ վճարել է դերասանուհու հյուրանոցային համարների, ավիատոմսերի համար, իսկ դերասանուհին չի վերադարձրել այդ գումարները:
Իդեպ դա նման առաջին սկանդալը չէ դերասանուհու կողմից չվճարված հաշիվների հետ կապված: Դերասանուհին հրաժարվել է փակել ռեստորանային հաշիվը և անգամ աշխատանքից հեռացրել է իր փաստաբանին, որին 300 հազար դոլար է պարտք եղել: