РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` երկիրը պետք է իր սահմանները պաշտպանի ներգաղթյալների ներհոսքից: Գրում է Russian.rt.com-ը:
“Մենք` հունգարներս, եթե ցանկանում ենք շարունակել ազատ տեղաշարժվել Եվրոպայում, պետք է պաշտպանենք մեր սահմանները և պահանջենք Եվրոպական Միության կանոններին հետևել, այդ թվում նաև Բուդապեշտի արևելյան կայարանում”, - հայտարարել է Օրբանը: