Հայերեն   English   Русский  

Վարսերը տան պայմաններում ներկելու 10 պարտադիր կանոն


  
դիտումներ: 2458

Ներկված մազերը միայն ժամանակավորապես են իդեալական: 3 Շաբաթ անցնում է, և ներկը չկա: Դրան հետևում են վարսահարդարման սրահներն ու բյուջեի ճեղքը: Իսկ եթե տա՞նը ներկենք:

Կանոն 1. Ներկի գույնը ճիշտ ընտրեք

Ընտրելով ներկի գույնը՝ նայեք ոչ թե տուփի նկարին, ոչ էլ անգամ կատալոգի մեջ մազափնջի գույնին, այլ տուփի հակառակ կողմին, որտեղ ներկայացված են երանգները: Հիմնականում 3-4 տարբերակ է ներկայացված՝ կախված ձեր մազերի նախնական գույնից: Իհարկե, սա էլ լիակատար պատկեր և երաշխիք չի տա, քանի որ անմիջապես ձեր վարսերի կառուցվածքն ու վիճակն այստեղ հաշվի չի առնվում:

Կանոն 2. Փորձնական ներկ

Առաջին անգամ ներկը գնելով՝ այն փորձեք առանձին մազափնջի վրա: Ավելի լավ է մի կանաչ մազաջունջ վզի հատվածում հայտնվի, քան միանգամից ներկեք ողջ մազերն ու կես տարի ծախսեք այն ուղղելու համար: Ընդ որում` փորձնական ներկել հարկավոր է անգամ այն դեպքում, եթե հասարակ երանգ եք ընտրել, բայց անծանոթ ֆիրմայի կողմից առաջարկվող ապրանք:

Կանոն 3. Ներկը ջրիկացրեք միայն տուփում առկա նյութով

Եթե ձեզ թվում է՝ ստացված խառնուրդը քիչ է, ապա մի փորձեք ավելի մեծ ծավալի ներկ ստանալ շամպույնի կամ բալզամի օգնությամբ: Խորհուրդ՝ եթե ձեր վարսերը ուսերից ներքև են, ապա գնեք 2 տուփ:

Կանոն 4. Ներկը մի թողեք երկար ժամանակ

Մինչև ներկի բաղադրիչներն իրար խառնելը պատրաստեք մնացածը՝ սանրեք վարսերը, ձեռնոց հագեք, հայելին տեղադրեք, վառ լույս ապահովեք: Եվ միայն դրանից հետո խառնեք բաղադրիչները, քանի որ քիմիական բաղադրիչները ռեակցիայի մեջ են սկսում մտնել անմիջապես խառնելուց հետո և այդ պրոցեսը տևում է 1 ժամ՝ մոտ այնքան ժամանակ, ինչքան ներկում եք վարսերն ու սպասում 30 րոպե: Եթե խառնուրդը երկար թողնեք, ապա մազի գույնը պղտոր կստացվի:

Կանոն 5. Ոչ մետաղին

Ներկելիս ընտրեք միայն փայտե, պլաստիկ կամ կերամիկական հիմքով սանր կամ վրձին: Մետաղը կարող է օքսիդանալ, ներկի հետ ռեակցիայի մեջ մտնել և արդյունքում կստանաք օրիգինալ, բայց չպլանավորված երանգներ՝ կանաչ, մանուշակագույն և այլն:

Կանոն 6. Լվացրեք վարսերը

Այն, որ ներկը պետք է քսել կեղտոտ վարսերի վրա՝ առասպել է: Մազերը պետք է մաքուր լինեն, ցանկալի է, որ լվանաք ներկելուց 1 օր առաջ, ընդ որում՝ միայն շամպույնով: Մի օգտագործեք բալզամ, յուղեր և այլն, դրանք թույլ չեն տալիս, որ մազը ներկվի հավասարաչափ: Բացի այդ, որոշ նյութեր կարող են «հակամարտել» ներկի հետ ու առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաև առաջացնել անկանխատեսելի գույներ:

Կանոն 7. Պաշտպանեք մաշկը

Ապացուցված է, որ տան պայմաններում մեկ տուփ ներկը բավական է եչ միայն վարսերը, այլ նաև ականջները, ճակատը, և ողջ լողասենյակը ներկելու համար :) Ուսի, սովորեք պաշտպանել նաև մաշկը: Մինչև ներկը քսելը, բոլոր «վտանգավոր» տարածքներին յուղոտ կրեմ կամ վազելին քսեք: Միշտ քսեք ներկը չոր մազերին և այն չի ծորա:

Կանոն 8. Ներկը քսեք աստիճանաբար

Տան պայմաններում վարսերը ներկելու հիմնական խնդիրը անհավասար գույնն է: Վառ գույնի ներկելիս խնդիրը արմատների մուգ գույնն է և ծայրերի վառ երանգը, իսկ մազերը մգեցնելիս՝ խնդիրը վառ արմատներն են ու մուգ ծայրերը: Երկու դեպքում էլ կանոնը նույնն է՝ սկզբում ներկեք աճած մազերը, սպասեք 10 րոպե, ապա միայն մնացած ներկը քսեք ողջ երկայնքով:

Կանոն 9. Ժամանակ պահեք

Երբեք մի պահեք ներկը վարսերին ավելի երկար, քան գրված է տուփին: Եթե ասված է 40 րոպե, ապա ճիշտ 40 րոպե անց պետք է լվանալ: Ներկը երկար պահելը ոչ միայն անիմաստ է, այլ նաև վտանգավոր, քանի որ այդ կերպ հնարավոր է «այրել» վարսերը:

Կանոն 10. Ջուրն անջատեք

Եթե անգամ սովոր եք վարսերը լվանալ օրական 2 անգամ, ապա ներկելուց հետո գոնե 1 օր խուսափեք, որպեսզի որպեսզի ներկը հասցնի ամրանալ: Հարդարման միջոցներ, ինչպիսիք են՝ վարսահարդարիչները, խոպոպներ ստանալու սարքերը, օգտագործել խորհուրդ չի տրվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: