Գյումրին ցնծում էր
13-րդ անգամ Գյումրին նշեց քաղաքի օրը: Դեռ առավոտից մեկնարկեցին տոնական միջոցառումները և շարունակվեցին մինչև ուշ գիշեր: Տոնի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ կենտրոնական հրապարակում. նախ ՙԳյումրու պատվավոր քաղաքացի՚ կոչումով պարգևատրվեցին՝ հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ պետդումայի անդամ Արթուր Չիլինգարովը, գյումրեցի ճանաչված մանկաբարձ գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը և հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Հայկ Քոթանջյանը: Ինչպես նաև Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվեց գյումրեցի ճանաչված քանդակագործ Զավեն Կոշտոյանը:
Միջոցառումները շարունակվեցին տոնական երգ ու պարով՝ հանրապետության և գյումրեցի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Քաղաքի օրը տոնակատարություններն ավարտվեցին ուշ երեկոյան՝ տոնական հրավառությամբ:
Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Գյումրի էր ժամանել միայն ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Արտաշես Բախշյանը, ինչպեա նաև ՀՀ-ում Բրազիլիայի Հանրապետության դեսպանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը: