Հայերեն   English   Русский  

​ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխված տղամարդը և կինը հետախուզվում էին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով


  
դիտումներ: 988

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:
Արթուր Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Անժելա Մ.-ն, ով 2012 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Անժելա Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: