Հայերեն   English   Русский  

​Արթուր Ալեքսանյանը սկսեց բացարձակ հաղթանակով


  
դիտումներ: 1334

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթանում է ըմբշամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այսօր պայքարում ներկայացնում են երեք ըմբիշներ, որից 2-ը գյումրեցի: Առաջինը մրցագորգ էր դուրս եկել 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, նա 1/32 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է մրցակցին: Նույն հաշվով հակառակորդին պարտության է մատնել նաև 1/16 եզրափակչում:

Երևանը ներկայացնող գյումրեցի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ցավոք, որակավորման առաջին հանդիպմանը՝ 1/32 եզրափակչում 0:6 հաշվով պարտվել է օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին: Ի դեպ, 98 քաշային կարգում Արսենի գլխավոր հակառակորդը, ռուս մարզիկն է. Արսենին ոչ մի մարտում դեռ բախտ չի վիճակվել հաղթել Վլասովին:
Իսկ ահա Գյումրին ներկայացնող ՙՍպիտակ արջը՚՝ Արթուր Ալեքսանյանը, պայքարը սկսել է 1/16-րդ եզրափակչից և 1 րոպե 39 վայրկյան տևած գոտեմարտում 8:0 հաշվով պարտության է մատնել ճապոնացի ըմբիշին:
Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում և մինչ այս պահը պահպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում անցկացվող ըմբշամարտի այս առաջնությունը վարկանիշային է և հայ ըմբիշները պետք է ամեն ջանք գործադրեն՝ օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: