Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոևին:
65 կգ քաշային աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, թեև 1/16 եզրափակչում 4:2 հաշվով
հաղթեց կանադացի Հայսլան Վերանեսին, սակայն 1/8 եզրափակչում 1։12 հաշվով
պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։