Հայերեն   English   Русский  

​Նիգերիայի փախստականների երեխաների համար նախատեսված դպրոցում պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 1136

Նիգերիայի հյուսիս-արևելքում` Յոլա քաղաքի մերձակայքում գտնվող փախստականների ճամբարում պայթուն է իրականացվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Նիգերիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:

Դա երկրի պատմության ընթացքում նմանատիպ օբյեկտի վրա իրականացված առաջին հարձակումն է: Տարածված տեղեկությունների համաձայն` պայթյունը որոտացել է փախստականների երեխաների համար նախատեսված դպրոցում:

Տվյալ պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չի փոխանցվել:

Գործակալության փոխանցմամբ`ամենայն հավանականությամբ պայթյունն իրականացվել է "Բոկո Հարամ" ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից, որոնք փորձում են Նիգերիայի հյուսիսում իսլամական խալիֆություն հիմնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: