ՙԱշխարհը մերն ա, մերն ա՚, գյումրեցիները երգեցին չեմպիոնի համար, տեսանյութ
Երեկ կեսգիշերին գյումրեցիները դիմավորեցին հունահռոմեական ոճի 2015թ. աշխարհի առաջնության չեմպիոնին: Մոտ մեկ ժամ անընդմեջ երգում, պարում ու շնորհակալություն էին հայտնում Կովկասի Սպիտակ Արջին՝ Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի ոսկին երկրորդ անգամ Գյումրի բելերու համար:
Գյումրեցի երգիչներից մեկը՝ Կարեն Աթոյանը, հատուկ Արթուր Ալեքսանյանի համար կատարեց ՙԱշխարհը մերն ա, մերն ա՚ երգը, որին միացավ նաև ժողովուրդը:
Արթուրն առաջին գոտեմարտում հաղթեց ճապոնացի Յոնեհիրային 8:0 հաշվով, 1/8-րդ եզրափակչում 4:0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մարտին Նիլսենի նկատմամբ: 1/4 եզրափակչում պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին 10/11 հաշվով: Կիսաեզրափակչում հաղթեց ռումինացի Ալին Չիուրարիուն՝ 9:0: Իսկ ահա Ղասիմ Ռեզաիին՝ իր հիմնական մրցակցին, արդեն երկրորդ անգամ Ալեքսանյանը հաղթում է: