Հայերեն   English   Русский  

Աշխարհի գավաթի խաղարկություն. Արոնյանը, Սարգսյանն ու Մելքումյանը հաջորդ փուլում են


  
դիտումներ: 611

Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող են ընթանում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանք երեքն էլ նվաճել են հաջորդ փուլի ուղեգրեր: Պայքարից ցավոք դուրս են մնացել Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:

Ստորև ներկայացնում ենք արդյունքները՝

Արոնյան – Վիկենդելլեր 2 – 0
Սարգսյան – Բարտել 4.5 : 4.5 (լրացուցիչ հանդիպումները տեղափոխվել են մինչև մահվան պարտիա՝ արմակեդոն, որտեղ Գաբրիելին բաժին են հասել սև խաղաքարերը, և քանի որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է հայ շախմատիստը)
Մելքումյան – Կամսկի 1.5 : 0.5
Տեր-Սահակյան – Վիտյուգով 1.5 : 2.5
Հակոբյան – Լազնիչկա 0.5 : 1.5
Սևյան – Ռաջաբով 1 : 3

Այսօր կանայանիք 2-րդ մրցափուլի 1-ին պարտիայում մեր շախմատիստների մրցակիցները կլինեն՝

Լևոն Արոնյան – Ալեքսանդր Արեշչենկո
Գաբրիել Սարգսյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ
Հրանտ Մելքումյան – Պերես Դոմինգես





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: