ՀՅԴ-ն չի լքի քառյակը
ՀՅԴ-ն չի լքի քառյակը
Ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստը, ինչից հետո լրագրողների հարցերին
պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ քառյակի
պառակտման մասին լուրերը չափազանցված էին. ՛՛Այո սահմանադրական բարփոխումների հարցում չորս
խմբակցությունները չեն կարողանում կոնսենսուսի գալ, խմբակցութուններից միայն ՀՅԴ-ն է կողմ այդ բարեփոխումներին, մյուս ուժերը նպատակահարմար չեն գտնում այսօր խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: Դա յուրաքանչյուր կուսակցության սկզբունքային մոտեցումն է, ու մենք հարգում ենք այդ դիրքորոշումները, բայց ես ութ կետ կարող եմ նշել,
որոնց հետ կապված համաձանություն ունենք ու դրանով ենք շարժվելու: Էլի եմ կրկնում` քառյակ ենք այնքանով, քանի չորս քաղաքական ուժ համաձանում են ինչ-որ բան համատեղ անել'', - եզրափակեց Արմեն Ռուստամյանը: