Հայերեն   English   Русский  

«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում


  
դիտումներ: 815

2016 թվականի փետրվարին «Արարատը» «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբի հրավերով նախատեսում է մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ` ուսումնամարզական հավաքի: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը:

Նախատեսված են մի քանի ստուգողական հանդիպումներ «Վենտուրա Քաունթի Ֆյուժնի» և տեղի այլ թիմերի հետ:

Հայտնի է, որ «Արարատը» հանգրվանելու է «Crowne Plaza» հյուրանոցում և մարզվելու է «Ventura Sportsplex» մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: